Ինտերպոլն առաջին անգամ կին է գլխավորում
Վերջին լուրեր
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնն պատմության մեջ առաջին անգամ կին է գլխավորելու. հաղորդում է rbc.ru-ն:
«Միրեյ Բալեսթրազին դարձել է առաջին կինը, ով ընտրվել է Ինտերպոլի նախագահ»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Նա նախագահ է ընտրվել կազմակերպության Գլխավոր ասամբլեայի գումարման ժամանակ, որն այս օրերին ընթանում է Հռոմում:
Նախքան Ինտերպոլի նախագահ ընտրվելը Բալեսթրազին աշխատում էր այդ կազմակերպության ղեկավար մարմիններում: Նա մասնավորապես զբաղեցնում էր Եվրոպայի հարցերով Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը:
58-ամյա Բալեսթրազին 1975-ից կոմիսարի պաշտոնն էր զբաղեցնում ֆրանսիական ոստիկանությունում: Ֆրանսիայի ՆԳ նախարարը որակել է նրան որպես «կանանցից մեկը, ով հանդիսանում է ֆրանսիական ոստիկանության հպարտությունը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)