The Jerusalem Post. Սիրիական ընդդիմությունը գրավել է Թուրքիայի սահմանին գտնվող Ռաս ալ Այն քաղաքը
Վերջին լուրեր
Սիրիական ազատ բանակի զինյալները գրավել են Հասեքե գավառում՝ Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին գտնվող Ռա ալ Այն քաղաքը. հինգշաբթի օրը գրում է The Jerusalem Post-ը։ Այս բնակավայրի պաշարման ընթացքում մահացել է առնվազն 10 մարդ։ Ապստամբների խոսքերով՝ այս քաղաքը նրանց համար ռազմավարական նշանակություն ունի. փոխանցում է ИНТЕРФАКС-ը։ «Այս քաղաքի գրավումը շատ կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս ևս մեկ ճանապարհ բացել դեպի Թուրքիա մատակարարում ստանալու համար։ Մենք նաև կարող ենք ուղարկել այնտեղ վիրավորներին»,-ասում է ապստամբների հրամանատարներից մեկը։
Մինչդեռ ապստամբների կողմից Ռաս ալ Այն քաղաքի գրավումը անհանգստություն է առաջացրել տեղական քրդերի շարքերում։
Մասնավորապես, Քրդական խորհուրդը՝ քրդական կուսակցությունների կոալիցիան, որը հանդես է գալիս Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ, կոչ է արել ապստամբներին լքել Ռաս ալ Այն քաղաքը։
«Քրդական խորհուրդը հաստատում է իր մասնակցությունն Ասադի ռեժիմի տապալմանն ուղղված հեղափոխությանը, սակայն Հասքե գավառը պետք է մնա անվտանգ գոտի հազարավոր փախստականների համար, որոնք եկել են այստեղ այլ շրջաններից»,-ասվում է Քրդական խորհրդի հայտարարության մեջ։
Նշենք, որ Հասեքե գավառի բնակիչները մեծ մասամբ քրդեր են։ Նրանց թիվը կազմում է Սիրիայի բնակչության 10%-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)