Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը
ԻրանՀեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև առկա իրավիճակը և համագործակցության հեռանկարները։
Ընդգծվել է նաև տարածաշրջանային երկխոսության ամրապնդման կարևորությունը։
Նշվել է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար տարածաշրջանային ձևաչափերի ակտիվացման կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև մի շարք բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ և ընդգծել տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնման և ամրապնդման կարևորությունը։