«Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը 

Հրանտ Բագրատյանի խեղաթյուրված խոսքը և Ստյոպա Սաֆարյանի բարկությունը

Վերջին լուրեր

«Ժառանգության» վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը կարծիք էր հայտնել, որ «նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից վնասներն ավելի շատ կլինեն, քան օգուտը»։

Ըստ «Իրավունք» օրաթերթի հրապարակման՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը չի ցանկացել մեկնաբանել Ստյոպա Սաֆարյանի այդ տեսակետը՝ ասելով. «Ստյոպա Սաֆարյանն ո՞վ ա, որ ես իրեն comment անեմ։ Քանի՞ անգամ կարելի է ասել։ Դուք ասում եք մի մարդու մասին, որին չեմ էլ ճանաչում»։

Լուրեր.com-ը զրուցել էր «Ժառանգության» վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հետ, ով արձագանքել էր Բագրատյանի խոսքերին. «Ստյոպա Սաֆարյանն ո՞վ ա, որ ես իրեն comment անեմ», և ինձ չի ճանաչում, նույնատիպ հեգնանքով ու ցինիզմով, «ժողովուրդն ում շունն ա» ոճով իբրև վարչապետ նա կործանեց ու ոչնչացրեց Հայաստանի տնտեսությունը, տնտեսական կարողությունները, սեփականաշնորհման անվան տակ «մեջ-մեջ» արեց ու փոշիացրեց համաժողովրդական սեփականությունը, ինչի համար էլ նրան ճանաչում և հիշում են ՀՀ քաղաքացիներն ու Ստյոպա Սաֆարյանը»։

Հրանտ Բագրատյանի օգնականը անդրադարձել էր Լուրեր.com-ի հրապարակմանը և գրել. «Ստյոպա, հիմա տես ինչ եմ ասում: Չէի ուզում խորանալ, բայց կգրեմ: Ես այս պահին Հրանտ Բագրատյանի օգնականի պարտականություններն եմ կատարում, և երբ «Իրավունքից» Հրանտ Սաֆարյանը զանգեց առավոտյան, ես նրա մոտ էի: Ինքս եմ լսել ինչ ասաց Բագրատյանը: Էդ մուտիլովշիկ տղան հարցրեց` ինչպե՞ս եք մեկնաբանում Ստյոպա Սաֆարյանի այսինչ խոսքերը: Բագրատյանն էլ ասաց` «Ես քեզ չե՞մ ասել, որ չեմ մեկնաբանում ուրիշներին, մանավանդ` ոչ իշխանությունից: Ստյոպա Սաֆարյանն ո՞վ է, որ ես նրան մեկնաբանեմ, դատախա՞զ է, ո՞վ է, որ ստիպված լինեմ մեկնաբանել»:

Այսինքն`Հրանտ Բագրատյանը նկատի չուներ քո անձը, այլ քո զբաղեցրած դիրքը: Դու էլ կարդացել, ու առանց էության մեջ խորանալու խոսել ես: Դու չգիտե՞ս «Իրավունքն» ինչ թերթ է: Թե՞ չես հասկանում ով ինչ է անում ու ինչի համար: Երբ հեռախոսն անջատեց, ես դեռ հարցրեցի` ինչո՞ւ եք ամեն զանգի պատասխանում:

Ի դեպ, բոլոր լրագրողները կարող են վկայել ինչքան լիբերալ ու բաց մարդ է` բոլորին հասանելի, այն պարագայում, որ ասենք` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապվելու համար միլիոն անգամ պիտի զանգես գործավարին ու նրանից պատասխան ակնակալես, քանի որ Րաֆֆիի հետ անհնար է ուղիղ կապով կապվել: Սա էլ գիտեն բոլոր լրագրողները:

Իսկ նախկին և ներկա աշխատակիցները գիտեն նաև, որ Րաֆֆին իր աշխատողների հետ գրություններով է խոսում, ոչ թե տետատետ: Ասեմ նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ Բագրատյանից մեկնաբանություն են խնդրում և նա ամեն անգամ պատասխանում է, որ չի մեկնաբանում ուրիշներին:

Դառնամ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին քո և քո կուսակցի կողմից ասվածներին: Դուք տարրական հարգանք չունեք երկրի հիմնադիր նախագահի հանդեպ: Կարող ես ինձ մի բան ասել` ինչից է, որ ոչ մի պաշտոնում չհաջողած Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է առաջադրվել, իսկ երկրի հիմնադիր նախագահը` ոչ: Սա ի՞նչ հոգեբանություն է ընտրություններից առաջ իրական հակառակորդների վրա ցեխ շպրտելը: Սա՞ է Ձեր մարտավարությունը: Ամո՛թ է, Ստյոպա և Արմեն Մարտիրոսյան: Հերիք եղավ, ինչքա՞ն կարելի է կեղտոտ հնարքների դիմել»։

Այս ամենին ի պատասխան` Սաֆարյանը գրել էր.

«Կարինե՛, ես շատ լավ գիտեմ «Իրավունք» թերթոնին, ինքս բազմիցս խնդիրներ եմ տվել և այլևս որևէ զանգի չեմ պատասխանում: Հրաշալի գիտեմ, թե ինչպես են սադրում: Որքան էլ այդ թերթոնը մամուլ չհամարեմ, որքան էլ իմանամ, թե ինչպես են աշխատում, մի բան ակնհայտ է՝ Բագրատյանն ասել է այդ խոսքերը: Եվ այստեղ մեղավորը ես չեմ:

Եթե ես միայն կարդայի, որ նա ինձ չի մեկնաբանում, ապա ոչ մի ռեակցիա չէր լինի: Բայց երբ տեսնում ես՝ «նա ով է, որ ես նրան մեկնաբանեմ» փողոցային ոճը, չեմ կարող անտարբեր լինել: Եթե դուք ցույց կտաք մի բառ, մի տող, որտեղ ես Լևոն Տեր-Պետրոսյանին վիրավորել եմ, ապա ես հրապարակավ ներողություն կխնդրեմ: Չկա և չի եղել այդպիսի բան: Անձնական վիրավորնանքներն ու հայհոյախառն ոճը իմը և իմ ընկերներինը չէ:

Մենք մեր կարծիքներում ոչ մի ածական չենք դնում, ոչ մի հեգնանք ու ցինիզմ չենք դնում: Փորփրեք էլ, չեք գտնի: Լրագրողն ինձ հարցրել է, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը լռություն պահպանում նախագահական ընտրությունների կապակցությամբ: Պատասխանել եմ՝ հեշտ չէ, դժվարին վիճակ է առաջնորդների համար: Մինչ այժմ կար մեկ կուսակցություն, ում օգտին աշխատում էր տեսակետ չհայտնելը: Դա ԲՀԿ-ն էր, քանի որ անորոշությունը աշխատում է նրա օգտին: Մնացյալ քաղաքական ուժերը ստիպված են ավելի արագ հայտարարել իրենց որոշման մասին, քանի որ անբնական է քեզ առանցքային ուժ կամ դերակատար համարես (խոսքս հավասարապես վերաբերել է ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին ու Ժառանգությանը), բայց որոշում չունենաս: Եվ ավարտել եմ, որ նման իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ծանրութեթև է անում իր առաջադրվել-չառաջադրվելը, դրա օգուտներն ու վնասները: Օգուտ-վնասին վերաբերող հարցին էլ պատասխանել եմ, որ իմ կարծիքով անձնապես նա ավելի շատ կտուժի, քան կշահի: Ինչու եք սա մեկնաբանում, թե ես դեմ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը: Նա երբեք իմ կարծիքը չի հարցրել կամ լսել առաջադրվելիս, առավել ևս հիմա չի հարցնելու: Ձեր եզրակացությունները առնվազն պետք է ադեկտվատ լինեն, մինչդեռ իմ խոսքերը որակում եք ոչ միայն վիրավորանք, այլև անգամ ներկայացնում, թե, հայ, հայ, արգելում եմ Տեր-Պետրոսյանին առաջադրվել: Եթե դուք իմ խոսքերում վիրավորանք տեսնեք, ասացե՛ք, և ես ներողություն կխնդրեմ: Իսկ եթե խնդիր ունեք ազատ կարծիքի հետ, ապա այդ դեպքում ես խնդիր ունեմ Ձեր հետ:

Նույն բաները ինչ գրում եմ, վերաբերում է Արմեն Մարտիրոսյանի կարծիքին: Նա նույնպես վիրավորանք չի արտահայտել, այլ կարծիք: Եվ եթե բացատրեք, թե այս ամենի հետ ինչ կապ ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ես կշարունակեմ: Բացարձակ անհարիր վկայակոչումներ եք արել: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ աշխատում և շարունակում են աշխատել այն մարդիկ, ովքեր խնդիր չունեն նրա կառավարման եղանակի հետ: Ովքեր ունեն, ունեցել են, սիրել կամ սիրում են շեֆերի սենյակ մտնել-դուրս գալը, բամբասելը, ոտի տակ փորելը, նրանք բնականաբար այդ հնարավորությունից զրկված են եղել և հեռացել են: Ովքեր այդպիսի խնդիր չունեն, մնացել են: Ի՞նչ կապ ունի այս ամենը իմ գրառման հետ: Ի՞նչու եք փորձում ՀԱԿ և Ժառանգության առաջնորդներին խառնել այս ամենին:

Ինչ կապ ունեն նրանք Հրանտ Բագրատյանի «կարծիքի» հետ: Ոչ մի: Հետևաբար, կոչ կանեմ միջկուսակցական կռվի չվերածել այս ամենը: Հրանտ Բագրատյանն իմ հասցեին է բան ասել, ես էլ պատասխանել եմ: Մի՛ փորձեք ուրիշներին ներքաշել դրանում»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Ամենադիտված