Սիրիական ընդդիմությունը քրիստոնյա է ղեկավարում
Վերջին լուրեր
Սիրիական ընդդիմադիր խորհուրդը նոյեմբերի 9-ին ընդդիմության ղեկավար է ընտրել Ջորջ Սաբրային. հայտնում է Associated Press-ը:
Նրա ընտրությունը կայացել է սիրիական ընդդիմադիրների հավաքի ժամանակ Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Հանդիպման նպատակը եղել է միասնական ընդդիմության ստեղծումը և պայքարի միասնական ռազմավարության մշակումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ մղված պայքարում:
Սաբրան, ով ընտրվել է 41 ձայնից 28-ով, այդ պաշտոնում փոխարինելու է սիրիական ընդդիմադիր խորհրդի նախագահ Սիրիայի քրդական համայնքի ներկայացուցիչ Աբդալբասիտ Սիդին: Սիրիական ընդդիմադիր խորհրդի փոխնախագահ է ընտրվել «Մուսուլման եղբայրներ»-ի սիրիական ճյուղի առաջնորդներից Մուհամմեդ Ֆարուք Թայֆուրը:
Ջորջ Սաբրան նախկին կոմունիստ է, ով ներկայումս հարում է սոցիալ-դեմոկրատական հայացքներին: Սաբրան ծնվել է քրիստոնեական ընտանիքում և հավատացյալ քրիստոնյա է:
Մեկնաբանելով իր ընտրությունը՝ Սաբրան նշել է, որ իր ընտրությունն այդ պաշտոնին ապացուցում է, որ կազմակերպության անդամները որևէ եկեղեցու կամ աղանդի չեն պատկանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)