Նյու Յորքում փոթորկից տուժածներին տեղավորում են բանտում
Վերջին լուրեր
Նյու Յորքի իշխանությունները որոշել են քաղաքի բնակիչներին, ովքեր փոթորկի պատճառով անօթևան են մնացել, տեղավորել Նյու Յորքի փակ բանտում: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, քաղաքի ղեկավարությունը պլանավորում է շուրջ 900 մարդ տեղավորել Սթեյթեն Այլենդի շրջանի Արթուր Քիլլի անունը կրող բանտում, որը փակվել էր 2011թ.:
Պատժամիջոցների իրականացման դեպարտամենտի խոսքերով՝ նախքան բնակիչներին բանտում տեղավորելը պետք է ստուգել շինությունը:
Նյու Յորքում այս պահին կա «Սենդի» փոթորկի հետևանքով անօթևան մնացած 40 հազար մարդ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ի արևելյան ափերին «Սենդի» տրոպիկական փոթորկի մոլեգնելու արդյունքում զոհվել է 113 մարդ, որոնցից 40-ը՝ Նյու Յորքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)