«Չենք լռելու». Պահանջում ենք մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և փոխնախարարի հրաժարականը
Վերջին լուրեր
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Հայաստանի մարզերում գտնվող պատմական հուշարձանները Երևան տեղափոխելու մասին կառավարության որոշումը, ինչպես նաև այդ թեմայի վերաբերյալ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ոլորտը համակարգող փոխնախարար Արև Սամուելյանի մեկնաբանությունները, որոնք մեծ կասկածի տակ են դնում այդ պաշտոնները զբաղեցնեղ անձանց կոմպետենտությունը:
«Չենք լռելու»-ն պահանջում է Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուելյանի հրաժարականը՝ հույս հայտնելով, որ մեր հին երկրի մշակույթն ապագայում անգամ սարսափելի երազում չի տեսնի նման համակարգողների:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)