ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարը հրաժարական է տվել սիրուհու պատճառով
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դավիդ Փեթրեուսը հրաժարական է տվել: Դրա համար պատճառ է հանդիսացել արտամուսնական կապը, հաղորդել է ինքը Փեթրեուսը. տեղեկացնում է BBC-ն:
Նրա խոսքերով՝ հինգշաբթի օրը նա հրաժարականի դիմում է ներկայացրել Բարաք Օբամային, և ուրբաթ օրը նրա հայցը բավարարվել է:
«37 տարի ամուսնական կյանքի մեջ լինելով՝ ես լուրջ վրիպակ թույլ տվեցի՝ ներքաշվելով արտամուսնական կապի մեջ: Նման պահվածքն անընդունելի է ինչպես ամուսնու, այնպես էլ կազմակերպության ղեկավարի համար: Այսօր ցերեկը նախագահը բարեհամբույր կերպով ընդունեց իմ հրաժարականը»,-ասված է նրա հայտարարության մեջ:
Դեվիդ Փեթրեուսը ԿՀՎ-ի ղեկավար էր դարձել անցյալ տարի սեպտեմբերին: Նախքան այդ նա զբաղեցնում էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարի պաշտոնը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)