Ձերբակալվել է Ադրբեջանի փոխվարչապետի օգնականը
Վերջին լուրեր
Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևի գործի հետ կապված ձերբակալվել է ևս մեկ մարդ:
Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի իրավապահ մարմինները:
Հաղորդման համաձայն՝ ձերբակալվածը հանդիսանում է Նախարարների խորհրդի աշխատակից, Ադրբեջանի փոխվարչապետի օգնական Վագիֆ Հուսեյնովը, ով մեղադրվում է խարդախության մեջ: Նրան կասկածում են նրանում, որ խոստանալով օգնել արտոնագիր ստանալ Ադրբեջանի միջազգային համալսարանի համար՝ նա Աբդուլաևից 1 մլն մանաթ է վերցրել:
Հարկ է նշել, որ մի քանի օր առաջ Աբդուլաևի բողոքի հիման վրա ձերբակալվել է ևս մեկ մարդ. վերջինս գործարարությամբ զբաղվող Արզու Քյազիմովն է, ով մեղադրվում է խարդախության մեջ: Վերջինիս կասկածում են նրանում, որ նա Աբդուլաևի անհայտ կորած եղբոր որոնմանն աջակցություն ցույց տալու նպատակով 3 մլն մանաթ է վերցրել նրանից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)