«Ռեալին» մեզ հետ իսկական մարտ է սպասվում. Օբաֆեմի Մարտինս
Վերջին լուրեր
«Լևանտեի» ռմբարկու Օբաֆեմի Մարտինսը «Արքայական ակումբին» զգուշացրել է, որ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում իրենց իսկական մարտ է սպասվում:
«Ռեալը» մեզ մոտ կժամանի հաղթանակի երազանքով, այլ բան նրանց չի մնում: Մրցաշարային աղյուսակը պարտավորեցնող է, և երևի թե անցած տարի Վալենսիայում պարտություն կրելու համար ռևանշ վերցնելու ցանկություն կա: Թող չկասկածեն, որ այստեղ նրանց իսկական մարտ է սպասվում: Մենք անձնական շահ ունենք այդ խաղից, ինչը չի համապատասխանում մադրիդցիների կարծիքի հետ: Իհարկե, նրանք Ռոնալդու ունեն, ում արագությանը դժվար է դիմակայել։ Բայց անցած մրցարջանում Սերխիո Բելեստերոսին հաջողվեց: Ես նույնպես արագությամբ կմրցեի Ռոնալդուի հետ, սակայն խաղի ընթացքում մենք չենք առնչվում: Չէ՞ որ ես նույնպես հարձակվող եմ»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է El Mundo-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)