Իրանում ԵՄ դիվանագետը կարող է մահապատժի ենթարկվել
ԻրանԻրանը Թեհրանի բանտում գտնվող շվեդ ԵՄ դիվանագետին մեղադրում է ավելի քան 600 օր Իսրայելի օգտին լրտեսության և կոռուպցիայի մեջ։ Այդ ամենի համար մահապատիժ է նախատեսվում, գրում է The Guardian-ը:
«Յոհան Ֆլոդերուսը մեղադրվում է երկրի անվտանգության դեմ ուղղված լայնածավալ միջոցառումների, Սիոնիստական ռեժիմի հետ հետախուզական լայն համագործակցության և կոռուպցիայի մեջ», - հայտնել է դատական իշխանության լրատվական գործակալությունը:
33-ամյա Ֆլոդերուսը ձերբակալվել է 2022 թվականի ապրիլի 17-ին՝ Թեհրանի օդանավակայանում, երբ նա վերադառնում էր Իրան ընկերների հետ ուղևորությունից:
Շվեդը, ով աշխատում է ԵՄ դիվանագիտական ծառայության համար, գտնվում է Թեհրանի Էվին բանտում: Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել 2022 թվականի հուլիսին: