Հաքերային խումբը կաթվածահար է արել Իրանի գրեթե բոլոր գազալցակայանների աշխատանքը
ԻրանՀաքերային խումբը, որը հայտնի է «Գոնջեշկե Դարանդե» անունով (պարսկերեն նշանակում է «հափշտակող ճնճղուկ») պնդում է, որ կիբերհարձակման արդյունքում՝ ոչնչացվել են ողջ Իրանի գազալցակայանները, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Ըստ հաքերների՝ նրանք անջատել են «Իրանում գազի ջրի պոմպերի մեծ մասը»։ Նրանց հայտարարության համաձայն՝ խումբը նախապես զգուշացրել է Իրանի արտակարգ իրավիճակների ծառայություններին և որոշել չհարձակվել բոլոր գազալցակայանների վրա՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունը պահպանելու համար։
Այնուամենայնիվ, խումբն հայտնել է, որ այն կարող է «արտակարգ ծառայությունները լիովին դադարեցնել»:
«Այս կիբերհարձակումը պատասխան էր տարածաշրջանում Իսլամական Հանրապետության և նրա վստահված անձանց ագրեսիային», - ասվում է հայտարարություններում:
Reuters-ը, հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Թեհրանում մի շարք գազալցակայաններ դադարեցրել են աշխատանքը, սակայն դրա պատճառը պարզ չէ։
Երկուշաբթի առավոտվա դրությամբ՝ Իրանի գազալցակայանների միայն մեկ երրորդն էր աշխատում։ «Վառելիքի համակարգի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրը հաստատվել է երկրի որոշ կայաններում, և փորձագետները ներկայումս շտկում են այն», - ասել է Իրանի գազալցակայանների ասոցիացիայի խոսնակ Ռեզա Նավարը: