Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է 

Ամոթ բան եմ արել, խոստովանում եմ

Վերջին լուրեր

Շուրջ մեկ տարի էր՝ հանդիպում էինք Դինի հետ (անունները փոխված են), սակայն ներքուստ զգում էի, որ ինչ-որ բան այն չէ: Նրա հեռախոսը սկսել էր հաճախակի անջատվել, նա սկսել էր իմ ներկայությամբ չպատասխանել հեռախոսազանգերին, իսկ երբ հարցնում էի՝ ով է զանգահարում, զայրանում էր և վիրավորվում: Այո՛, այդ ամենն ինչ-որ բան նշանակում էր: Փոխարենը՝ նա շարունակ խոսում էր մեր ծանոթության մեկամյակը նշելու մասին, իսկ ինձ մնում էր միայն ձևացնել, թե հավատում եմ նրա ստերին:

Մի օր պատահմամբ նրա ընկերոջ Facebook-ի էջի պատին լուսանկարներ տեսա. այդ լուսանկարներում Դինն էլ կար: Դրանք արվել էին այն օրը, երբ նա ինձ ասել էր, որ տղաներով գնում են ժամանակ անցկացնելու: Մինչդեռ լուսանկարներից մեկում նա մի սևահեր կնոջ հետ էր: Երբ բացատրություն պահանջեցի, նա սկսեց արդարանալ, թե այդ կինն իրենց հետ չէր. նա պարզապես բարում էր և լուսանկարվել է իր հետ:

Ես հասկացա, որ եկել է ճշմարտությունը պարզելու ժամը: Ես չէի ցանկանում ծաղրածուի կարգավիճակում լինել և պարտադրված նշել մեր ծանոթության տարեդարձն այն դեպքում, երբ իրականում պետք է Դինի երեսին շպրտեի ողջ ճշմարտությունն ու հեռանայի նրանից: Սովորաբար չեմ սիրում ներխուժել ուրիշների անձնական տարածք, բայց այլ տարբերակ չունեի:

Երեկոյան ժամերին Դինի բնակարանում հեռուստացույց դիտելը մեր ամենօրյա արարողակարգերից էր դարձել: Եվ այսպես, մի օր, երբ դիտում էինք մեր սիրելի հեռուստասերիալը, Դինը մոտեցավ համակարգչին՝ բացելու Facebook-ի իր էջը: Ես անաղմուկ հետևեցի նրան և աննկատ ֆիքսեցի նրա գաղտնաբառը: Հաջորդ օրը արդեն իմ բնակարանում հավաքեցի ողջ համարձակությունս ու բացեցի նրա էջը...
Ստուգեցի նրա նամակները... Ես ճիշտ էի: Նա հանդիպում էր Թրեյսի անունով մի կնոջ հետ, և դա նույն լուսանկարի կինն էր: Իմ կասկածները հաստատվեցին: Իսկ Թրեյսիի էջում ինձ իսկական անակնկալ էր սպասում. նրանց երկուսի լուսանկարները՝ գրկախառնված: Ես գործ ունեի ստախոս ու սրիկա տղամարդու հետ...

Ներսումս փոթորիկ էր, սակայն ես որոշում կայացրեցի. հարկավոր է հանդարտվել ու վրեժ լուծել: Դինն ինձ ծանոթացրել էր իր մտերիմ ընկերոջ՝ Պատրիկի հետ: Մեր միջև փոխադարձ համակրանք կար, զրուցելու ընդհանուր թեմաներ: Մտքումս անմիջապես մի գաղափար հղացավ...

Հաջորդ օրը, թեև նշելու էինք մեր մեկ տարին, հաղորդագրություն ուղարկեցի Դինին և զգուշացրեցի, որ քաղաքում չեմ լինելու, քանի որ պետք է լինեմ ընկերներիցս մեկի կողքին, ով իմ կարիքն ունի: Ասացի, որ կզանգեմ: Փոխարենը՝ ճամպրուկի մեջ մի քանի հագուստ խցկեցի և հաղորդագրություն ուղարկեցի Պատրիկին. «Գալիս եմ... ինձ հետ վերցրել եմ ժանեկավոր ներքնազգեստս: Իսկ դու լավ կլիներ մի քանի պահպանակ ունենայիր գրպանումդ»: Երբ հանդիպեցինք, պարզվեց, որ խաղի կանոնները հստակ են երկուսիս համար էլ. Պատրիկն ինձ չափում էր ոտքից գլուխ՝ կրքոտ ու սեքսուալ հայացքով: Կարծում եմ՝ գուշակում եք, ինչ տեղի ունեցավ հետագայում: Ես Պատրիկին ոչինչ չասացի Դինի դավաճանության մասին: Մտածեցի, որ սեքսն ավելի արգելված կլինի, եթե Պատրիկը չիմանա, որ որոշել եմ վրեժխնդիր լինել Դինից: Եվ ես իրավացի էի:

Հաջորդ առավոտյան հեռախոսս զնգաց: Դինն էր՝ ձայնային հաղորդագրությամբ. «Կարոտում եմ քեզ: Շնորհավոր մեր առաջին տարին»: Աչքերս հառելով կողքիս պառկած Պատրիկի մերկ մարմնին՝ ասացի. «Քեզ էլ եմ շնորհավորում»:

Տուն վերադառնալուն պես զանգահարեցի Դինին ու ասացի, որ մեր միջև ամեն ինչ վերջացած է, և որ ես գիտեմ իր դավաճանության մասին: Հետո Facebook-ում տեղադրեցի իմ ու Պատրիկի մի քանի «հանցավոր» լուսանկար՝ հատուկ Դինի համար: Մինչև հիմա ժպտում եմ, երբ հիշում եմ այդ կրքոտ գիշերը, և ինձ հատկապես դուր է գալիս այն միտքը, որ ինձ վրեժխնդիր լինել օգնեց Դինի, այսպես կոչված, «լավագույն» ընկերը:

cosmo.am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում է
Ամենադիտված