Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Վերջին լուրեր
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքի արդյունքում երեկ՝ նոյեմբերի 10-ին, մեղայականով ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ 21-ամյա Վարդան Միսակյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում, Մեծամոր քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել մի տղամարդու և նրան թողնելով անօգնական՝ հեռացել դեպքի վայրից: Տղամարդը տեղում մահացել էր:
Դեպքի վայրում աշխատել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ Մեծամորի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Միսակյանը վրաերթը կատարել է իր կողմից վարած «Վազ 21213» մակնիշի 33 PU 425 համարանիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մեծամորի բաժնի հատուկ պահպանման տարածք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)