Սարկիսովը վնասվածք է ստացել
Վերջին լուրեր
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Զենիթ»–ը հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում կարողացել է առավելության հասնել «Վոլգա»–ի նկատմամբ: Հանդիպման հաշիվն առաջին կեսում բացել է Անյուկովը: 90-րդ րոպեին Մաքսիմովին հաջողվել է գրավել «Զենիթ»–ի դարպասը և վերականգնել հաշիվը, սակայն այս խաղում «Վոլգա»–ն միավոր վաստակել չի կարողացել: Անմիջապես հաջորդ գրոհի ժամանակ Ալեքսանդր Կերժակովը հաղթանակ է պարգևել «Զենիթ»–ին։
«Վոլգա»–ի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Ցավոք հանդիպման 72-րդ րոպեին Սարկիսովը վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել հանդիպումը: Այս մասին հայտնում է footballcity.am–ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)