Վնասել են Դեր Զորի ցեղասպանության հուշարձան-թանգարանն ու եկեղեցին (տեսանյութ)
Վերջին լուրեր
Սիրիայի Դեր Զոր քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սուրբ Նահատակների հայկական եկեղեցի անունով, շատ կոպիտ կերպով վնասվել է ռմբակոծությունից հետո, ինչի ապացույց են հանդիսանում հրապարակված լուսանկարները և YouTube տեղադրված տեսանյութը. գրում է The Armenian Weekly-ն:
Թանգարանը և հուշարձանը ստորին հատվածում, ուր պահվում են Հայոց ցեղասպանության զոհերի մնացորդները, ևս կարծես ավերակների են վերածվել: Անհնար է եղել պարզել ոտնահետքերից` որտեղ են տարվել մնացորդները հարձակումներից առաջ:
Դեր Զորում են տեղի ունեցել բախումներ ապստամբների և Սիրիայի զորքերի միջև: Քաղաքում ապրող մի քանի հայկական ընտանիք լքել է քաղաքն ամիսներ առաջ:
Հարյուր հազարավոր հայեր ենթարկվել են ցեղասպանության Դեր Զորում 1916թ. ամառվա ընթացքում:
Հուշարձանը բացվել է 1991-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)