Politico. Օբաման կոչ է արել պաղեստինցիներին հետ կանգնել իրենց որոշումից
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը Պաղեստինի իշխանության նախագահ Մահմուդ Աբասին կոչ է արել հետ կանգնել ՄԱԿ-ին դիմելու որոշումից՝ նրա լիիրավ անդամ դառնալու խնդրանքով. գրում է Politico-ն:
«Մահմուդ Աբասի հետ զրույցում նախագահ Օբաման վերահաստատել է իր հանձնառությունը Մերձավոր Արևելքում խաղաղության հանդեպ և իր աջակցությունն Իսրայելի և Պաղեստինի միջև անմիջական բանակցությունների առումով՝ նպատակ ունենալով իրագործել երկու պետությունները խաղաղության և անվտանգության մեջ կողք կողքի պահելու գաղափարը: Նա նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հակադրությունն ընդդեմ ՄԱԿ-ում միակողմանի ջանքերի»,-նշված է Սպիտակ Տան պաշտոնական հայտարարության մեջ:
Պաղեստինի առաջնորդները ցանկանում են ձեռք բերել ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ 2011 թվականի նոյեմբերից:
Իսրայելն ու ԱՄՆ-ն երկուսն էլ նախազգուշացրել են պաղեստինյան առաջնորդներին նման փորձ չձեռնարկել, չնայած որ առաջնորդները նախատեսում են դիմել նման նախագծով ՄԱԿ-ի նստաշրջանի ժամանակ այս ամսվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)