Իրանում կախաղան է հանվել ամուսնու սպանության մեջ մեղադրվող կինը
ԻրանԻրանում կախաղան է հանվել ամուսնու սպանության մեջ մեղադրվող կինը, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Սամիրա Սոբզիանը 15 տարեկանում ամուսնացել է 25-ամյա երիտասարդի հետ։ 19 տարեկանում նրան ձերբակալել են ամուսնու սպանության՝ թունավորման մեղադրանքով։ Դատարանը նրան անմիջապես դատապարտել է մահապատժի, սակայն դրա կատարումը հետաձգվել է մի շարք պատճառներով։
Ձերբակալման պահին նա ունեցել է երկու երեխա, որոնց վերջին տասը տարվա ընթացքում նրան թույլ են տվել տեսնել միայն մեկ անգամ՝ մահապատժից քիչ առաջ՝ դեկտեմբերի սկզբին։ Մահապատժի դատավճիռը կատարվել է դեկտեմբերի 20-ին։
Իրանում աղջիկների ամուսնության օրինական տարիքը 13 տարեկանն է, սակայն հոր կամ պապի համաձայնությամբ՝ նրանք կարող են ավելի վաղ ամուսնանալ։
Սամիրան միայն այս տարի Իրանի իշխանությունների կողմից մահապատժի ենթարկված տասնութերորդ կինն է: