Ես եմ Մորատային հետ պահել «Ռեալից» հեռանալու մտքից
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոոուրինիուն գոհունակություն է հայտնել Մորատայի խաղի վերաբերյալ, ով գոլի հեղինակ դարձավ խաղադաշտ մտնելուց մեկուկես րոպե անց:
«Բոլորն ասում են, որ ես մեղավոր եմ Նեգրեդոյի, Մատայի, Պեդրո Լեոնի հեռանալու մեջ, որ ես «Կանտերան» վաճառում եմ: Իսկ ո՞վ է Մորատային բերել այստեղ, ո՞վ է երեք մրցաշրջան աշխատել նրա հետ և պաշտպանել թիմը լքելու և այլ ակումբ գնալու չմտածված քայլերից, Ե՛ս, իհարկե: Ահա նա հասունացել է, մեծացել է և՛ որպես խաղացող, և՛ որպես անհատականություն: Պետք է առաջ գնալ առանց շտապելու, և դուք ձեռք կբերեք այն, ինչ ցանկանում եք: Դուք այստեղ խոսում եք, իսկ մենք գնում ենք մեր ճանապարհով»,-մարզչի խոսքերը մեջբերում է marca-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)