Ես միշտ երախտապարտ կլինեմ Մոուրինիուին. Մորատա
Վերջին լուրեր
Մադրիդցիների երիտասարդ ֆուտբոլիստ Ալվարո Մորատան Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Լևանտե»-«Ռեալ»(2:1) խաղից հետո նշել է, որ անչափ շնորհակալ է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուին իր նկատմամբ հավատի և խաղից հետո այդքան էմոցիաների համար:
«Ես միշտ երախտապարտ կլինեմ Մոուրինիուին: Հենց նա ընտրեց ինձ և ակումբում պահեց այս ամռանը: Նա միշտ խորհուրդներ է տալիս ինձ, որպեսզի ավելի լավ խաղամ: Ինչո՞ւ գոլիս հետո առաջինը ընդունեցի Նաչո Ֆերնանդեսի շնորհավորանքը։ Նրան գրկեցի, որովհետև պահեստայիններին նրա կողքին էի նստած, և նա ասաց ինձ, որ սա իմ հնարավորությունն է: Գիտեի, որ վաղ թե ուշ հասնելու եմ նպատակիս: Եվ հիմա շատ երջանիկ եմ»,-Մորատայի խոսքերը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)