Կական իր 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
Վերջին լուրեր
«Ռեալի» կիսապաշտպան Կական, ով Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Լևանտեի» (2:1) հետ խաղի ժամանակ խաղադաշտ դուրս եկավ Ալվարո Արբելոայի փոխարեն, նման կերպ իր 100-րդ հանդիպումն անցկացրեց մադրիդցիների կազմում. տեղեկացնում է Realmadridplace թվիթերի էջը:
Կական 70 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, 9՝ Գավաթի խաղարկությունում, 1` Սուպերգավաթի խաղարկությունում և ևս 20 հանդիպում՝ Չեմպիոնների լիգայում:
30-ամյա բրազիլացու հաշվին գրանցվել է 25 գոլ և 25 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)