Նախագահական ընտրություններ Սլովենիայում
Վերջին լուրեր
Սլովենիայում կիրակի օրը՝ նոյեմբերի 11-ին, կայացած նախագահական ընտրություններին ձայների մեծամասնությամբ առաջ է անցել Սոցիալ-դեմոկրատների թեկնածու, նախկին վարչապետ Բորուտ Պախորը։ Նրան աջակցել է ընտրողների 40%-ը։ Այս մասին հայտարարել է Պետական ընտրական հանձնաժողովը (ՊԸՀ) քվեաթերթիկների 99.7%-ը հաշվելուց հետո։
Ինչպես հայտարարել էր Պախորը քվեարկության առաջին իսկ արդյունքների հրապարակումից հետո, «քաղաքացիների՝ իր նկատմամբ արտահայտած վստահությունը գերազանցել է իր սպասումները»։
Երկրորդ տեղում է երկրի գործող նախագահ Դանիլո Տյուրկը՝ ստանալով ընտրողների 36%-ը։ Երրորդ տեղում հայտնված թեկնածուի՝ Սլովենիայի իշխող ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Միլան Զվերը ստացել է քվեների 24.2%-ը։ Իսկ դա նշանակում է, որ երկրի նոր ղեկավարի ընտրություններին հարկավոր կլինի երրորդ փուլ, որին կմասնակցեն Բորուտ Պախորը և Դանիլո Տյուրկը։
Սպասվում է, որ Սլովենիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)