Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է 

Չիչխան գետը մահանում է (տեսանյութ)

Վերջին լուրեր

Այս տեսանյութն արված է Չիչխան գետի վրա գործող փոքր ՀԷԿ-ի ջրառի հատվածում' Թռչկան ջրվեժից մոտ 1 կմ ներքև: Մենք մեկ անգամ ևս համոզվում ենք, թե ինչ աղետալի վիճակում են հայտնվում Հայաստանի գետերն ու նրանց շրջակա միջավայրը՝ մեծ թվով փոքր ՀԷԿ-երի ոչ ճիշտ կառուցման և շահագործման հետևանքով: Փոքր ՀԷԿ-երը, որպես կանոն, մեր հանրապետությունում կառուցվում են առանց բնապահպանական լուրջ փորձաքննության և տեղազննության անցկացման:

Պետական լիազոր մարմիններ ճանաչված ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը «շռայլորեն բաժանում է» լիցենզիաներ, իսկ «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ը փոքր ՀԷԿ-եր կառուցողներին տրամադրում է ձևական եզրակացություններ, որոնցում բնապահպանական, սոցիալ-տնտեսական չափորոշիչները հաշվի չեն առնված, իսկ դրանց մեծ մասը, որպես կանոն, նույնաբովանդակ են լինում:

Բայց փաստը մնում է փաստ, որ կոնկրետ այս փոքր ՀԷԿ-ի կառուցման և շահագործման արդյունքում, Չիչխան գետը համարյա ամբողջովին ջրազրկվել է և ցամաքելու եզրին է, ձկնուղի ընդհանրապես գոյություն չունի, էկոթողքը պահպանված չէ, շրջակա միջավայրը կամաց-կամաց ոչնչանում է, իսկ ոռոգման ջրի կորստի պարագայում մեծ վնաս է հասցվում գյուղատնտեսությանը, գյուղացիները զրկվում են ոռոգման ջրից: Այս փոքր ՀէԿ-ի շահագործման արդյունքում անկասկած խախտված և վտանգված է տվյալ հատվածի կենսաբազմազանությունը (նույն վիճակն է եղել նաև հունիս ամսին): Մենք համոզված ենք, որ նման տեսարանների կարող ենք ականատես լինել նաև Հայաստանի այլ վայրերում, որտեղ գետերի վրա արդեն իսկ կառուցված են փոքր ՀԷԿ-եր և շահագործվում են այս ձևով:

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի շահագործման ընթացքում պետական վերահսկողությանը, ապա պետք է նշենք, որ վերահսկողությունն ընդհանրապես բացակայում է: Որպես կանոն, պետական լիազոր և իրավապահ մարմինների արձագանքները կամ ընդհանրապես բացակայում են, կամ էլ կրում են բացարձակ իմիտացիոն բնույթ, և ակնառու են դառնում միայն երբ մոտենում է նախընտրական շրջանը:

Եվ լրագրողները և բնապահպաններս բազմիցս ականատես ենք եղել և ահազանգել ենք պետական լիազոր մարմիններին այս և նմանատիպ խնդիրների մասին, սակայն որևէ կոնկրետ և ռեալ քայլեր չեն ձեռնարկվել նրանց կողմից խախտումները վերացնելու և փոքր ՀԷԿ-երի սեփականատերերին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման հիմնախնդիրների վերաբերյալ մեր վերջին դիմումին ի պատասխան ՀՀ Բնապահպանության նախարարությունը մասնավորապես հայտնել էր, որ դեռևս 09.11.2011թ. Երևանում մեկնարկել է ՀՀ-ում փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնահատել փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, աջակցել ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստմանն ու մշակել նմուշային ծրագիր: Ծրագիրը կշարունակվի մինչև 2014թ.:

Ահա այսպիսի ոչինչ չասող պատասխաններ կարելի է ասել, մենք ստանում ենք գրեթե բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ, սակայն մեր պահանջները այլ են եղել, որոնք արդեն հրապարակել ենք ԶԼՄ-ներով:

Առաջին հայացքից թվում է թե մեր կողմից բարձրացված հիմնախնդիրները պետք է լուծում ստանան միայն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, սակայն դա այդպես չէ. սույն հիմնախնդիրներն իրենց տրամաբանական և համալիր լուծումը պետք է ստանան ՀՀ կառավարության կողմից, ով գրեթե ձեռքերը լվացել և մի կողմ է քաշվել: Այս տեսարանի մեղքի ամենամեծ բաժինն ունի հենց ՀՀ կառավարությունը: Ինչպես հանրապետության այլ, այնպես էլ բնապահպանության ոլորտում, ամբողջովին տիրում է ամենաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը:

Փաստորեն կրկին բնապահպաններ են բացահայտում ապօրինություններն ու բնական ռեսուրսների բացահայտ թալանը, բայց այս տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները կրկին հանդես կգան հայտարարությամբ և մամուլի միջոցով կփորձեն համոզել, թե իրենք ինչ բարձրակարգ վերահսկողություն են իրականացնում, ինչպես դա արեցին Խոսրովի անտառ պետական արգելոցում կատարված որսագողության դեպքի բացահայտելուց հետո... նույնիսկ այդ դեպքը դաս չեղավ ՀՀ բնապհպանության նախարարությանը, որպեսզի պատշաճ իրականացնի իր գործառույթներն ու լիազորությունները:

Հուսով ենք, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու պաշտոնատար անձինք' մամուլի խոսնակները, իրենց ղեկավարներին կփոխանցեն այս հայտարարության տեքստն ու տեսանյութը' փաստի առթիվ քրեական գործ հարուցելու համար:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում է
Ամենադիտված