Իրաքում մահապատժի է ենթարկվել ահաբեկչության մեջ մեղադրվող 10 մարդ
Վերջին լուրեր
Իրաքում կիրակի օրը՝ նոյեմբերի 11-ին, մահապատժի է ենթարկվել ահաբեկչության մեջ մեղադրվող 10 մարդ։ Ինչպես հաղորդում է երկրի արդարադատության նախարարությունը, մահապատժի ենթարկվածների թվում կա նաև Եգիպտոսի քաղաքացի։ Ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ վերջին տարվա ընթացքում Իրաքն իրականացված մահապատիժների թվով հայտնվել է 4-րդ տեղում Չինաստանից, Իրանից և Սաուդյան Արաբիայից հետո։
ՄԱԿ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն և միջազգային իրավապաշտպանները բազմիցս կոչ են արել իրաքյան իշխանություններին մորատորիումի դիմել մահապատիժների համար՝ հաշվի առնելով երկրի իրավական համակարգի թուլությունն ու տեղական դատարանների անթափանցիկ գործունեությունը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)