Բողոքի ցույց Արտակ Նազարյանի գործով
Վերջին լուրեր
Վաղը՝ նոյեմբերի 13–ին, 13:00, նշանակված դատական նիստի փոխարեն նախագահական նստավայրի առջև կկայանա տուժող և մեղադրվող կողմերի համատեղ բողոքի ցույցը ի պատասխան շարունակական և հետևողական ապօրինությունների, որոնք տեղի են ունենում Արտակ Նազարյանի սպանության գործով դատական նիստերին:
2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը առանձնանում են դատավոր Սամվել Մարդանյանի կողմից բոլոր կողմերի բազմաթիվ միջնորդությունների, ինքնաբացարկների ապօրինի մերժումներով: Դատարանի դահլիճում ակնհայտ է դարձել բոլորին, որ նախագահողը պարզապես չի տիրապետում օրենքներին և կայացնում է ապօրինի, կամայական որոշումներ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)