Ճապոնիայի իշխանությունները չեն բացառում հետզարգացումն իրենց երկրում
Վերջին լուրեր
«Իրավիճակը իրոք շատ լուրջ է, և այժմ շատ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»,-մամլո խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ճապոնիայի ֆինանսական քաղաքականության նախարար Սեյձի Մաեխարան ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշների հայտարարումից հետո. հայտնում է Риа Новости-ն:
Ֆինանսական քաղաքականության նախարարը չի բացառել, որ երկրի տնտեսությունը մտել է հետզարգացման փուլ:
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում տարվա կտրվածքով նվազել է 3.5%-ով և ևս 0.9%-ով՝ ի համեմատություն նախորդ եռմասյակի: Վերլուծաբանները սպասում էին 4.1% և համապատասխանաբար` 1% կրճատում: Ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել է 0.3%-ով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)