Ըստ ՄԱԳԱՏԷ-ի` Իրանն ատոմային զենք չունի
Վերջին լուրեր
Իրանի ատոմային օբյեկտերի մեծ մասը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ, և դրանց գործունեության վերլուծությունը վկայում է վերջիններիս խաղաղ նպատակներով կիրառման մասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Российская газета-ի տված հարցազրույցի ժամանակ։ Ամանոն ընդգծել է, որ կազմակերպությունը երբեք չի պնդել, որ Իրանը ձգտում է ստանալ ատոմային զենք և աշխատանքներ է իրականացնում այս ուղղությամբ։
«ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը չի վկայում այն մասին, որ Իրանն ատոմային զենք ունի։ Մենք երբեք դա չենք ասել։ Մենք նաև երբեք չենք ասել, որ Իրանը որոշում է կայացրել ատոմային զնեքի ստեղծման մասին։ Սակայն մենք ասել ենք, որ տեղեկություն ունենք Իրանի՝ ատոմային պայթուցիկ համակարգերի ստեղծմանն ուղղված գործունեության մեջ ներգրավված լինելու մասին»,-ասել է նա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)