Frankfurter Allgemeine Zeitung. BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել սկանդալի պատճառով
Վերջին լուրեր
Շաբաթ օրը ուշ երեկոյան BBC-ի գլխավոր տնօրեն Ջորջ Էնթվիսլը հանրահայտ լրատվության լոնդոնյան գրասենյակի շենքի առջև լրագրողներին հայտարարել է իր հրաժարականի մասին. տեղեկացնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Էնթվիսլը հրաժարական է տալիս աղմկահարույց սկանդալի պատճառով՝ կապված հաղորդումներից մեկի ժամանակ եթեր գնացած մեղադրանքի հետ, որը մանկապղծության մասին ոչ հավաստի մեղադրանքներ էր պարունակում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի նախարարների խորհրդի անդամներից մեկի հասցեին: Մեղադրանքը հնչել է Newsnight հեռուստածրագրի շրջանակներում:
«BBC-ի հաղորդումներից մեկի լրագրության անընդունելի չափանիշներով պայմանավորված՝ ես ստիպված եմ հեռանալ իմ պաշտոնից: Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ BBC-ին նոր ղեկավար է անհրաժեշտ: Այդ հաղորդումն առհասարակ չպետք է եթեր գնար»,- ասել է նա:
Դրանով իսկ Ջորջ Էնթվիսլը BBC-ի պատմության մեջ աննախադեպ դեպք գրանցեց՝ իր պաշտոնին մնալով ընդամենը 54 օր: Միջադեպի հետ կապված՝ BBC-ն պաշտոնապես ներողություն է խնդրել քաղաքական գործչից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)