Եգիպտական ավիաուղիների ուղեկցորդուհիներն այսուհետ հիջաբ կկրեն
Վերջին լուրեր
Egypt Air եգիպտական ավիաընկերության ուղեկցորդուհիները 1932թ. ընկերության հիմնադրումից ի վեր՝ առաջին անգամ հիջաբ են հագնելու: Այս մասին կիրակի օրը հաղորդում է AFP-ն՝ հղում կատարելով Egypt Air-ի ներկայացուցչին:
Հիջաբ հագած առաջին ուղեկցորդուհիները հայտնվեցին շաբաթ օրը դեպի Սաուդյան Արաբիա չվերթի ժամանակ:
Նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից առաջ հիջաբի կրումն արգելված էր մի շարք պետական հաստատություններում, հեռուստաընկերություններում, ինչպես նաև պետական ավիաընկերության թռիչքների ժամանակ: Սակայն 2012թ. հունիսին «Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդ Մուհամմեդ Մուրսիի՝ երկրի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հիջաբի կրումը սկսեց թույլատրելի դառնալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին եգիպտական պետական հեռուստաընկերության եթերում առաջին անգամ հայտնվեցին հիջաբավոր հեռուստահաղորդավարուհիներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)