Վենետիկը ջրի տակ է անցել
Վերջին լուրեր
Հորդառատ անձրևներն Իտալիայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում իսկական քաոս են առաջացրել: Հատկապես տուժել է ծովափնյա Վենետիկ քաղաքը: Այստեղ քաղաքի 70%-ը ջրի տակ է անցել. կիրակի օրը հաղորդում է Deutsche-Welle-ն: Վենետիկի փողոցների ու հրապարակների երեք քառորդն ուժգին քամիների և հորդառատ անձրևների պատճառով կիրակի օրը մնացել էր ջրի տակ:
Իշխանությունների տվյալներով՝ ջրի մակարդակը 1.50 մետրով նորմայից ավել է եղել: Ջրի մակարդակը բարձր է եղել մինչև կեսօր, որից հետո ջուրը սկսել է նահանջել՝ սակայն նորմայից բարձր մնալով 1.40 մետր:
Վթարային ազդանշան է համարվում արդեն 110սմ-ից բարձր ջրի մակարդակը:
Երկարատև ուժեղ անձրևները հեղեղի պատճառ են դարձել նաև Իտալիայի հյուսիսային այլ շրջաններում: Տոսկանիայում ավելի քան 200 մարդ այս պահին անվտանգ վայրեր է տեղափոխվել: Երկրի այլ քաղաքներում իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ գետերի վարարման պատճառով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)