Երկրաշարժ Բիրմայում. Կան զոհեր
Վերջին լուրեր
Բիրմայում կիրակի օրը տեղի ունեցած 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից առնվազն 12 մարդ է զոհվել։ Տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին 10 կմ խորության վրա երկրաշարժը հարվածել է Մանդալայ քաղաքից 117 կմ հեռավորության վրա գտնվող հատվածներին։ Երկրաշարժի ցնցումը զգացվել է նաև հարևան Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոգում։ Գրանցվել է հետերկրաշարժային մի քանի ցնցում։
Երկրաշարժի էպիկենտրոնի մոտ գտնվող բնակավայրերը շատ հետամնաց են, և այստեղից ստացվող լուրերը՝ շատ հակասական։
Փլուզվել է կիսակառույց մի կամուրջ, ինչի հետեւանքով նրա վրա գտնվող բանվորներն ընկել են Իրրավադի գետը։ Նրանց հայտնաբերել դեռևս հնարավոր չի եղել և կան ենթադրություններ, որ նրանք զոհվել են։
Երկրաշարժը տեղի է ունենում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից այս երկիր այցից մի քանի օր առաջ։ Օբաման վերջերս հայտարարեց, թե ծրագրում է այցելել տասնամյակներ շարունակ ռազմական բռնակալության ներքո կառավարված, այսօր ժողովրդավարության ուղին բռնած այս երկիր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)