Վեց զոհ Աֆղանստանի ճանապարհներին
Վերջին լուրեր
Աֆղանստանում ճանապարհներից մեկում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ մի կին ու դրանից մի քանի ժամ առաջ ծնված նրա երեխան։ Երկրի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ընտանիքի անդամները տուն էին վերադառնում ծննդատնից, երբ նրանց ավտոմեքենան Խոսթի գավառում հարվածել է ռումբին։
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ճանապարհային ռումբի պայթյունից սպանվել է ևս երեք անձ հարավային Հելմանդի գավառում։
Պայթյունների պատասխանատվությունը դեռևս իր վրա որևէ մեկը չի վերցրել։ Սակայն հայտնի է, որ այս երկրում ճանապարհային ռումբերի տեղադրումը «Թալիբան»-ի ապստամբ ուժերի պայքարի ձևերից է, որոնք դեռևս հույս ունեն տապալել Արևմուտքի կողմից հովանավորվող կառավարությունը։ Ռումբերը հաճախ չեն հարվածում իրենց թիրախներին՝ դառնալով քաղաքացիական անձանց սպանության պատճառ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)