Հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը չնդունվեց
Վերջին լուրեր
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հիգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգ ընդգերկու համար ներկայացրել էին նախագիծ Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ ԲՀԿ-ն իրապես կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարի նման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն ԱԺ ֆորմատում: «Այդուհանդերձ, մեզ համար ընդունելի չէ ձևակերպումը, որ նման հանձնաժողովի անդամ կարող են լինել բացառապես այն խորհրդարանական խմբակցությունները, որոնք ԱԺ կանոնակարգով հայտարարել են իրենց ընդդիմության մասին:
«Բարգավաճ Հայաստանը» կողմ կքվեարկի այս առաջարկությանը և եթե խորհրդարանն, այդուհանդերձ, իր քվեարկությամբ հարկ համարի քննարկել այն, մենք գտնում ենք, որ պետք է կատարվի փոփոխություն որոշման մեջ և բոլոր խորհրդարանական խմբակցությունները հնարավորություն պետք է ունենան մասնակցելու նման իրապես կարևոր հանձնաժողովի աշխատանքներին»,-ասաց Զոհրաբյանը:
Վերջինիս ի պատասխան՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ արդեն իսկ լրացված տարբերակում հանձնաժողովը ձևավորվում է խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցության ներկայացուցիչներից, ինչպես նաև անկախ պատգամավորներից մեկ ներկայացուցիչ:
Սակայն քվեարկության արդյունքում նախագիծը չընդգրկվեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում:
Քվեարկության պատկերը հետևյալն էր՝ կողմ՝41, դեմ՝ 62, ձեռնպահ չկա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)