Չեմպիոնության համար կպայքարեն «ԲԿՄԱ»-ն և «Անժին». Օզբիլիս
Վերջին լուրեր
Հայաստանի հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարծում է, որ Ռուսաստանի առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն «ԲԿՄԱ»-ն և «Անժին»:
«Կուբանը» մեծ ձգտումներով ակումբ է: Մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք և ամեն դեպքում ենք ամեն ինչ անել, որ մրցաշարային աղյուսակում բարձրանանք: Ռուսաստանում շատ են լավ ակումբները, և «Կուբանը», կարծում եմ, դասվում է 5 ուժեղագույն ակումբների շարքին: Ժամանակ է պահանջվում ավելի բարձրանալու համար, և մենք ճիշտ ճանապարհին ենք: Պետք է շարունակենք նույն ոգով: Չնայած որ նոր ակումբ ենք, սակայն ցուցադրում ենք լավ ֆուտբոլ: Սակայն կարծում եմ՝ չեմպիոնության համար կպայքարեն «ԲԿՄԱ»-ն և «Անժին», հնարավոր է՝ նաև «Կուբանը», ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է sportbox.ru-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)