Սպարտակ Ղուկասյանին բերման են ենթարկել Բավրայի մաքսակետից
Վերջին լուրեր
Նոյեմբերի 10-ին Բավրայի հսկիչ անցագրային կետում հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Սպարտակ Ղուկասյանի դեմ առաջադրված մեղադրանքը չի փոփոխվել։
Նշենք նաև, որ Lurer.com-ն արդեն տեղեկացրել էր, որ Գյումրի է ժամանել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Ըստ մեր աղբյուրների' Սպարտակ Ղուկասյանն իր հետ բերել է 3 արջ:
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը հետախուզվում էր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործի շրջանակներում, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ Զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն և 235 հոդվածի առաջին մասով՝ Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերել, պահելը, կրելը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)