Ռուսաստանի ռազմական տեսուչները դիտորդական թռիչք են իրականացնում Թուրքիայում
Վերջին լուրեր
Ռուսական ռազմական տեսուչներն այս շաբաթ միջազգային պայմանավորվածության շրջանակներում դիտորդական թռիչք են իրականացնելու Թուրքիայի օդային տարածքներով: Երկուշաբթի օրն այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը. փոխանցում է Риа Новости-ն:
Թռիչքներն իրականացվելու են նոյեմբերի 12-16-ը «Բաց երկինք» միջազգային պայմանագրի իրականացման շրջանակներում:
«Թռիչքն իրականացվելու է թուրքական «Էսքիշեհիր» օդանավակայանից նախապես պլանավորած ճանապարհով, թույլատրվելիք 1.5 հազար կմ առավելագույն հեռավորությամբ»,-ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ ինքնաթիռի մեջ են լինելու թուրք մասնագետներն իրենց ռուս գործընկերների հետ միասին՝ հսկելու համար, որ սարքավորումներն օգտագործվեն ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների:
2012թ. սա արդեն 35-րդ դիտորդական չվերթն է, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից պայմանագրի անդամ պետությունների տարածքներում:
Փաստաթուղթը սահմանում է բաց երկնքի ռեժիմ, որով պայմանագրի մասնակիցներին թույլատրվում է չվերթներ իրականացնել միմյանց տարածքներում:
Պայմանագրի անդամ է 34 պետություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)