Սիրիական կառավարական ավիացիան հարված է հասցրել Թուրքիայի հետ սահմանին. Կան զոհեր
Վերջին լուրեր
Սիրիական կառավարական ավիացիան հարվածներ է հասցրել Թուրքիայի հետ սահմանին գտնվող շրջանների վրա. հաղորդում են համաշխարհային ԶԼՄ-ները։ Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և վիրավորներ։ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ առնվազն 6 մարդ է զոհվել Թուրքիայի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Ռաս ալ Այն բնակավայրի վրա հասցված հարվածի հետևանքով։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների, որոնք այլ աղբյուրներից հաստատված չեն՝ ռմբակոծության արդյունքում սիրիական տարածքի վրա զոհվել է առնվազն 50 մրդ։
Ինչպես հաղորդում են թուրքական NTV և CNN Turk հեռուստաալիքները, ավիացիայի հարվածներից հետո ուժեղ պայթյուններ են որոտացել, ինչի արդյունքում սահմանին գտնվող թուրքական Ջեյլանփնար քաղաքում կոտրվել են մի շարք բնակելի տների և վարչական շենքերի պատուհանները։ Տեղի մի շարք բնակչներ վնասվածքներ են ստացել. լրագրողներին հայտնել է քաղաքի քաղաքապետ Իսմաիլ Ասլանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)