Կրկին կթողարկվի «Beatles»-ի վինիլային ձայնասկավառակը
Վերջին լուրեր
Հին և բարի ժամանակները վերադառնում են։ «Beatles»-ը կթողարկվի ոչ թե հասարակ CD-ներով, այլ վինիլային ձայնասկավառակներով։
Լեգենդար խմբի նոր ալբոմները վաճառքի դուրս կգան 50.000 թվաքանակով արդեն երկուշաբթի օրը։
Հատուկ այս ակցիայի համար Նյու Յորքում պատրաստել են հայտնի երկհարկանի բրիտանական ավտոբուսներ, որոնք կծառայեն իբրև վաճառքի կետեր։
Երաժշտական խմբի երկրպագուները կկարողանան ձեռք բերել կա՛մ առանձին ալբոմներ, կա՛մ ամբողջական հավաքածուն, որի մեջ ընդգրկված կլինեն հազվագյուտ լուսանկարներ և երաժիշտների նամակները։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)