Ստորագրահավաք Սաակաշվիլիի հրաժարականի համար
Վերջին լուրեր
Վրաստանում ստորագրահավաք է սկսվել նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վաղաժամ հրաժարականի համար: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել նաև «Մարդու իրավունքների միահամուռություն» ոչ կառավարական կազմակերպությունը. տեղեկացնում է REGNUM-ը:
Նախագահի հրաժարականի աջակցությամբ են հանդես եկել նաև մշակութային գործիչներ, մասնավորապես՝ գրողներ Ջանսուղ Չարկվիանին և Չաբուա Ամիրեջիբին, ինչպես նաև ռեժիսորներ Ռեզո Չխեիձեն և Գիգա Լորտկիպանիձեն:
Ինչպես հաղորդում է ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Միխայիլ Անգուլաձեն, ստորագրահավաքը պլանավորվում է անցկացնել ողջ Վրաստանի տարածքով:
Համապատասխանեցվել է արդյոք այս նախաձեռնությունը նոր իշխանությունների հետ, չի պարզաբանվում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)