«Ո՛չ» ասենք խայտառակ դատավարություններին. Վաղը կկայանա բողոքի ակցիա` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների
Վերջին լուրեր
Այսօր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական նիստի ժամանակ դատավորն ակտիվիստներին հեռացրել էր դատական նիստերի դահլիճից, մերժել փաստաբանների բոլոր միջնորդությունները։
Դատավորը որոշումը կհրապարակի վաղը՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 12.00-ին։
ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց, որ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» քաղաքացիական նախաձեռնությունը վաղը բողոքի ակցիա կանցկացնի Վերաքննիչ դատարանի դիմաց։
«Կոչ ենք անում, որ բոլորը գան մասնակցելու բողոքի ակցիային` «ո՛չ» ասելու և դեմ արտահայտվելու այսպիսի խայտառակ դատավարություններին»,-ասաց Գևորգյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)