Ալեգրին պահպանեց իր պաշտոնը
Վերջին լուրեր
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պահպանել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը. տեղեկացնում է Mediaset-ը:
Ալեգրին հանդիպել է ակումբի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնիի և Ադրիանո Գալյանիի հետ: Հանդիպումից հետո պարզ է դարձել, որ Ալեգրին կշարունակի գլխավորել միլանյան թիմը, սակայն ժամանակահատվածը հայտնի չէ:
Նախկինում իտալական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ալեգրին կհեռացվի «ռոսոներների» գլխավոր մարզչի պաշտոնից Իտալիայի առաջնությունում ակումբի վատ մրցելույթների պատճառով:
Նշենք, որ «Միլանն» ունի 14 միավոր և զբաղեցնում է Սերիա А-ի 13-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)