Ովքեր պետք է դուրս գան թիվ 1 ընտրատարածքի ընտրապայքարից
Վերջին լուրեր
Վաղթանգ Սիրադեղյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Կարծում եմ, որ թիվ 1 ընտրատարածքում (Նեմեցի ազատած տեղը) ընդդիմությունից պետք է առաջադրվի մեկ անձ, և դա պիտի լինի Սաֆարյանը: Պատճառը' նախորդ անհաջող փորձի ձայների որոշակի քանակը: Եվ ըստ այդմ, պետք է դուրս գան ընտրապայքարից Դովլաթյանն ու Պետրոսյանը և հնարավորինս աջակցեն Ստյոպային: Սաֆարյանի հաղթանակի դեպքում դա կլինի լավ բարոյական նվեր մեր հանրությանը: Իսկ եթե մնան երեքով, կունենանք ձայների փոշիացում և հերթական պարտություն: Որպեսզի ցրեմ բոլոր կասկածները պրոժառանգական կեցվածքիս առումով, ասեմ' 2007-ին ձայն եմ տվել Այլընտրանքին, 2008-ին' Լևոն Տեր-Պետրոսյանին, 2012-ին' ՀԱԿ-ին: Եվ եթե 2013-ին իրենց թեկնածությունը դնեն թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն արդեն հայտարարել է առաջադրման մասին, և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա կրկին ձայնս կտամ 1-ին նախագահին»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)