«Ծովահեններ»-ի աստղը չի կողմնորոշվել հարսանեկան զգեստի ընտրության հարցում
Վերջին լուրեր
Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին, ով դեռ մայիսին ամուսնության առաջարկ էր ստացել իր սիրելիից՝ Ջեյմս Ռայթոնից, առ այսօր չի կարողանում կողմնորոշվել հարսանեկան զգեստի ընտրության հարցու, գրում է news.guru.ua-ն։
Այդուհանեերձ՝ տարածված շշուկների համաձայն՝ զգեստի դիզայնով արդեն զբաղվում է Կարլ Լագերֆելդը՝ դերասանուհու սիրելի ոճաբաններից մեկը։ Սակայն նա խոստովանում է, որ դեռ հարսանեկան զգեստի նոր գաղափարների փնտրտուքների մեջ է։
«Ես անգամ գաղափար չունեմ, թե ինչ զգեստով կմտնեմ խորան։ Գաղափարներ չկան։ Խոստովանում եմ, ես ուղղակի ժամանակ չունեմ այդ մասին մտածելու։ Իսկ հարսանիքը սարերի ետևում չէ։ Հենց որ ես ժամանակ ունենամ անմիջապես կզբաղվեմ այդ հարցով»,-ասել է Կիրան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)