ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են նախագահի միասնական թեկնածու ունենալ
Վերջին լուրեր
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Օսկանյանի հետ ՀԺԿ գրասենյակում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու, Լևոն Զուրաբյանը, մասնավորապես, ասաց․ «Ես կարծում եմ, որ դա չի կարելի բացառել»։
Զուրաբյանը չցանկացավ մանրամասնել, թե ով ում թեկնածուին կսատարի՝ ասելով, որ եթե ինքը այդ պարզաբանումը անի, դա միայն կվնասի բանակցությունների ընթացքին։
«Կարո՞ղ ենք չբացառել որ ՀԱԿ-ը կսատարի ԲՀԿ-ի թեկնածուին»՝ մեր այս ճշտող հարցին Զուրաբյանն պատասխանեց․ - «Թույլ տվեք ինձ դիվանագիտական մոտեցում ունենալ եւ չպատասխանել այս հարցին, բայց չեմ բացառում միասնական թեկնածուի տարբերակը»։
azatutyun.am


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)