Երեք հայ կդառնա ուկրաինական Ռադայի պատգամավոր
Վերջին լուրեր
7-րդ գումարման ուկրաինական Ռադայում կաշխատեն Ուկրաինայի հայկական միության նախագահ Վիլեն Շատվորյանը և հայտնի գործարար Նվեր Մխիթարյանը, ովքեր խորհրդարան են մտել Ռեգիոնների կուսակցության ցուցակով, ինչպես նաև՝ Խարկովի շրջանի նախկին մարզպետ Արսեն Ավակովը, ով ներկայացնում է միացյալ ընդդիմությունը. հաղորդում է Analitika.at.ua։
Հիշեցնենք, որ 7-րդ գումարման ուկրաինական Ռադայում ներկայացված էին հայազգի պատգամավորներ Նվեր Մխիթարյանն ու Գարեգին Հարությունյանը։
Նշենք նաև, որ տարբեր գումարումների ուկրաինական խորհրդարանում եղել են հայազգի պատգամավորներ՝ Հենրիխ Ալթունյանը, Վալերի Հակոբյանը, Վալերի Պետրոսովը, Յուրիկ Մկրտչյանը, Սերգեյ Կիրոյանցը և Նիկոլայ Բուդագյանցը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)