Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է 

Միամիտ Ռոմնին, շղարշազերծիչ Շարմազանովը, ռեսուրսավոր ժառանգականը և Հենրիխ Մխիթարյանի նվերը

Վերջին լուրեր

Վերջապես, վերջապես ավարտվեցին ԱՄՆ-ի դեմոկրատական նախագահական ընտրությունները ու ինչպես սպասվում էր՝ հաղթանակեց դեմոկրատների ներկայացուցիչ Բարաք Օբաման՝ քվեարկության արդյունքում առավելության հասնելով հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնիի նկատմամբ: Վերջապես հայերիս մոտ առկա կարծրատիպը փշուր-փշուր եղավ։ Այստեղ են ասում ավելի լավ է մեկ անգամ աչքով տեսնել, քան 100 անգամ լսել։ Վերջապես մեզ մոտ էլ կարելի է հավատալ հանրապետականների պարտությանը, բայց ոչ երբեք հայաստանյան հանրապետականների: Գաղտնիքը, որքան էլ որ տարօրինակ չհնչի, կարգախոսն է։ Մեր հանրապետականները միշտ առաջ են շարժվում՝ անտարակույս բարձր գնահատելով ժողովրդի ձայնը՝ «Առա՛ջ Հայաստան», իսկ ահա Ռոմնին փորձում էր դեմոկրատորեն ինչ-որ բան համոզել ժողովրդին՝ «Believe in America», բայց ինչպես երևաց, անարդյունք։ Ռոմնին պետք է օրինակ վերցներ մեր հանրապետականներից՝ այսինքն բարձր գնահատեր ժողովրդի ձայնը և ընդամենն այդքանով սահմանափակվեր, ինչպես մեզ մոտ է արվում ավանդույթի համաձայն: Այստեղ ևս մեկ շատ կարևոր գործոն կա։ Ամերիկյան դեմոկրատների ու մեր դեմոկրատների միջև, չնայած նրան, որ մերոնք իրենց կոչում են «ազատ դեմոկրատներ», միևնույնն է՝ դատապարտված են անազատության։ Ինքներդ համեմատեք Օբամա-Քոքոբելյան կարծես հավասարազոր անձնավորություններ։ Ու հավատացեք սա փրկությունն է մեր։ Համենայդեպս, դեմքի նման արտահայտությամբ էլ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը խոսեց հայերիս ունեցած շահերի մասին, Ռոմնիին իր այստեղ տեսած ու լսած իսկական հանրապետականների մասին պատմող նամակ ուղղարկելու փոխարեն։ Անգամ չզլացավ և շեշտեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2 անգամ եկել է Հայաստան և դա այն դեպքում, որ 18 տարի շարունակ ոչ մի քարտուղար չէր եկել Հայաստան: Ասեք, որ Հեֆերնը բավականին խոստումնալից քաղաքական ուժ է մեր երկրում, ավելին՝ քան ուղղակի դեսպան։ Այս տեմպերով որ շարունակի, Օբամային էլ մեզ մոտ կտեսնենք։ Դրան զուգահեռ Հեֆերնը նաև այցելել էր այսուհետև միայն Բարգավաճող Գյումրի, հանդիպում ունեցել Բալասանյանի հետ և իսկական բացահայտումների շքերթ կազմակերպել, որի արդյունքում նախ պարզվեց, որ մի շարք միջազգային կառույցներ դժկամությամբ էին համագործակցում քաղաքապետարանի հետ։ Այնուհետև այն, որ մինչ այժմ Գյումրիում տիրում էր մշուշ, այնպիսին, որ միջազգային հանրությունը չէր տեսնում Վարդան Ղուկասյանին. սա՝ ըստ Հեֆերնի։

Ու այս լավ նորությունների հետ մեկտեղ անկարելի կլիներ մտածել, որ ամեն ինչ այսքան հիասքանչ է, և ահա ավանդույթի համաձայն բոթը շտապեց ցնցել հայերիս. մեր հավաքականին վտարել են Կյորլինգի միջազգային ֆեդերացիայից, ոչ ամենևին էլ այն պատճառով, որ մենք չունենք հավաքական, այլ ընդամենն անդամավճարները չվճարելու պատճառով։ Մի՞թե կարելի է: Ամենայն հավանականությամբ մեր ֆեդերացիան ուղղակի «լույսի մարդու համին է գնացել» և անընդհատ հետաձգել վճարելը: Բայց ինչևէ, հեռացրել, հեռացրել են, դրա փոխարեն այդ գումարներով շքեղ նշվեց ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձը և հետախույզի մասնագիտական տոնը: Փառքի ու պատիվ նրանց։

Իսկ ներքաղաքական կյանքում այս շաբաթ շղարշազրկման շաբաթ էր։ Այս շաբաթ ԲՀԿ-ի առաջիկա նախագահական ընտրություններին ունեցած տեսակետը ներկայացրեց միամիտ Նաիրա Զոհրաբյանը։ Ոչ, ոչ, ամենևին էլ չտվեց անուններ, այլ նշեց, որ անհրաժեշտ է անցնել կառավարման խորհրդարանական համակարգի, որից հետո ստացավ շատ հասկանալի պատասխան Շարմազանովի կողմից, ով ըստ էության՝ կոնկրետ չպատասխանեց, այլ ընդամենը զերծեց Քոչարյանի դիմակը։ Դեպի բարեկեցիկ կյանքը տանող ճանապարհը, ըստ Զոհրաբյանի, անցնում է Խորհրդարանական կառավարման համակարգով։ Համամիտ են այդ մտքին «Ժառանգության» ներկայացուցիչները, թե՝ ոչ՝ անհայտ է, բայց այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանից հետո իր թեկնածությունն է առաջադրել նաև Ստյոպա Սաֆարյանը հաստատ է, բայց ընդամենը պատգամավորի թափուր հաստիքի համար։ Այս անգամ Ստյոպա Սաֆարյանը պայքարելու է կատաղի։ Դա երևաց հենց մեկնարկի օրը՝ նրա ձեռքում եղած իր իսկ «բուկլետների» քանակից։ Դրանք շատ-շատ էին։ Կարծես այս անգամ և՛ ռեսուրսներն են բավարարում, և՛ հնարավորությունները։ Իսկ ահա Րաֆֆի Հովհաննիսյանին, ով չունի հնարավորություն նախագահականին մասնակցելու համար, բայց ունի ցանկություն, կօգնի էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով կտրամադրի այդ գումարը։ Իսկ ահա Վահան Հովհաննիսյանը, զերծ մնալով նախընտրական այդ թոհուբոհից, մտածում է սիրիահայության մասին՝ «Օգնիր Եղբորդ» նախաձեռնության շրջանակներում երկրորդ օդանավն է ուղևորվել Հալեպ, որը Սիրիա է հասցրել 2 տոննա ուղեբեռ։

Հովհաննես Սահակյանն էլ շտապեց հիշեցնել, որ վարչապետի վիրահատությունը բացարձակապես կապ չունի առաջիկա նախագահական ընտրությունների հետ. կարծես մենք չգիտեինք դրա մասին: Ժողովուրդն էլ է հասկանում, որ եկել է ժամանակը և այն ընդամենը համընկել է նախագահականի հետ ոչ մի միտում լինել չի կարող անգամ։

Իսկ վարչապետն էլ՝ վիրահատության մեկնարկից հետո, արգելեց պանրային կոռուպցիան՝ կասեցնելով 18 պանիր արտադրող ընկերությունների գործունեությունը: Ամեն ինչ տեղը տեղին ու ժամանակին։ Պարզվել էր, որ պանիրներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ։ Անծանոթն էլ կկարծի, թե ինչ են անում էս գործարարները ժողովրդի գլխին՝ չիմանալով, որ աղիքային ցուպիկները եղել են հայերիս կերակրի անբաժանելի մասը։ Ինչևէ, շաբաթվա վերջում էլ մեզ ուրախացրեց Հենրիխ Մխիթարյանը, ով երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ իր գոլերի թիվն Ուկրաինայի առաջնությունում հասցնելով 16-ի։

Չնայած մեր կյանքում առկա դժվարություններին՝ եկեք լինենք լավատես, չէ՞ որ ինչպես ասել է Բ. Շոուն՝ «Լավատեսների երազանքներն են իրականանում, իսկ հոռետեսների՝ մղձավանջները»։ Աստված տա՝ գալիք շաբաթ իրականան Ձեր բոլոր երազանքները։

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն
Ամենադիտված