Գեներալ Կամո Վարդանյանը՝ ԼՂՀ պաշտպանության բանակի փոխհրամանատար
Վերջին լուրեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Վարդանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակելու մասին՝ ազատելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից։
Մեկ այլ հրամանագրի համաձայն՝ գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար՝ ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից։
Նախագահը ստորագրել է նաեւ հրամանագիր գնդապետ Վաչագան Ներսիսյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար նշանակելու մասին՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)