Վարդան Ղուկասյանի որդին ազա՞տ է արձակվել
Վերջին լուրեր
Նոյեմբերի 10-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Բավրայի հսկիչ անցագրային կետում հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին:
Այսօր Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Այս մասին Lurer.com ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը հետախուզվում էր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործի շրջանակներում, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն և 235 հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերել, պահելը, կրելը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)