Ադրբեջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Վերջին լուրեր
Ադրբեջանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին են նշել ադրբեջանական լրատվական կայք էջերը՝ հղում տալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին:
Առաջին երկրաշարժն արձանագրվել է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10:07-ին, Իսմայիլլիի շրջանից 20 կմ դեպի հարավ-արևելք:
Իսկ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 11:41-ին՝ Մինգեչաուրից 27 կմ դեպի հյուսիս –արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ, մոտակա բնակավայրերում` 2 բալ:
Զոհեր և ավերածություններ չկան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)