Եմենի հիմնական նավթամուղը պայթեցվել է
Վերջին լուրեր
Եմենի նավթի արտահանման հիմնական ուղին՝ «Մարիբ» խողովակաշարը, անցյալ գիշեր պայթեցվել է երկու տեղից։
«Reuters» գործակալության փոխանցմամբ՝ 270 մղոն երկարություն ունեցող նավթամուղը օրական տեղափոխում է 110 հազար բարել նավթ։
Առայժմ հայտնի չէ, թե ով է իրականացրել պայթյունները, սակայն Եմենում գործող իսլամիստական զինված խմբավորումները, ինչպես նաեւ կառավարության քաղաքականությունից դժգոհ ցեղախմբերը նախկինում մի քանի անգամ սաբոտաժի են ենթարկել Եմենի նավթային եւ գազային խողովակաշարերը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)